Ռուսաստանյան հացահատիկի ոչ մի արգելափակում չկա. Բերբոք

Armenpress 14:10, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ընկերությունների հետ ակտիվորեն աշխատում Է ՌԴ-ից հացահատիկի հնարավոր դուրսբերման հարցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Աննալենա Բերբոքը: «Ռուսաստանյան հացահատիկի հետ կապված արգելափակում չկա… արտահանումը մնում Է այնքան մեծ, որքան անցյալ տարի:

Կան մի քանի ընկերություններ, որոնք վստահ չեն, թե իրենք կարող են արդյոք հացահատիկը փոխադրել նավերով, ուստի մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հստակ հասկանալ տանք այդ ընկերություններին, որ այդ հացահատիկը կարող Է դուրս Է բերվել նաեւ Ռուսաստանից: Բայց դա շարունակվում Է»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am