ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել զենքի սահմանափակման օրինագծին

Armenpress 14:33, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն Է տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը:

«Օրինագծի օգտին քվեարկել Է 65 սենատոր, դեմ՝ 33-ը, «դրա հետ մեկտեղ 15 հանրապետականներ դեմոկրատներին են միացել ի պաշտպանություն այդ միջոցառման, ինչը նշանավորել Է երկկուսակցական զգալի բեկում երկրում ամենավիճելի քաղաքական հարցերից մեկի վերաբերմամբ», նշում Է հեռուստաալիքը:

Փաստաթուղթն ընդունվել Է Տեխասի նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ հրաձգության հետեւանքով զոհվել Է 19 երեխա եւ երկու ուսուցիչ, ինչպես նաեւ Նյու Յորքի նահանգի Բուֆալոյի սուպերմարկետում զոհ Է դարձել ինը մարդ: Այժմ օրինագծին պետք Է հավանություն տրվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո ստորագրման համար կներկայացվի նախագահ Ջո Բայդենին: Մայիսին New York Post թերթը, վկայակոչելով Gun Control Violence կայքի տվյալները, հաղորդել Է, որ «2022 թվականին ԱՄՆ-ում զանգվածային գնդակահարությունների թիվը գերազանցել Է տարվա օրերի թվին: Հաղորդագրության մեջ ասվել Է, որ ընթացիկ տարվա առաջին 144 օրում երկրում գրանցվել Է գնդակահարության 214 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am