ԻԻՀ դեսպանն այցելել է Անթիլիաս

Armenpress 18:00, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը  հունիսի 24-ին Անթիլիասում ընդունել է  Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ջալալ Ֆիրուզնիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լիբանանի տնտեսական և քաղաքական ներկա հարցեր՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև երկրի զարգացման տեսանկյունից իրանահայության դերակատարությանը վերաբերող հարցեր, Արցախի ինքնիշխան կարգավիճակի հարցն ու Միջին Արեւելքին վերաբերող  խնդիրներ ու մտահոգություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am