Վերջին մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է Covid-19-ի 139 դեպք. մահացել է 1 մարդ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 243-ի, որից 412 հազար 755-ը`առողջացման, 8 626-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 178 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 4 հազար 780 թեստավորում:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 132 հազար 461-ի:
- Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը.ԱՄՆ դեսապանատան դիմաց
բողոքի ակցիա է ընթանում
- Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային
2-րդ խաղերին
- Առողջ ապրելակերպն ազգային նոր վերելքի բաղադրիչներից է. Երևանի
պատվիրակությունը Ստեփանակերտում է
- Ստեփանակերտը պատրաստ է Համահայկական խաղերի բացմանը
- Համահայկական խաղերի աթլետիկա մարզաձեւում առաջատարներն են Վրաստանը, Բառնաուլը, Թեհրանը եւ Գյումրին
Արտաշատի քաղաքային մարզադաշտում օգոստոսի 5-ից մեկնարկել են Համահայկական 6-րդ ամառային խաղերի շրջանակներում անցկացվող աթլետիկա մարզաձեւի մրցումները
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ