Եվրոպայում եւ Ասիայում ածխի գները հասել են ռեկորդային մակարդակների. Bloomberg

Armenpress 14:31, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ածխի գները ռեկորդային ցուցանիշների են հասել Ասիայի շուկաներում՝ առաջին անգամ գերազանցելով մեկ տոննայի դիմաց 400 դոլարը: Հունիսի 27-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով IHS Markit-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ Ավստրալիայի Նյուքասլ նավահանգստում ածխի կանխիկ գներն ուրբաթ օրը հասել են մեկ տոննայի դիմաց 402,5 դոլարի: Bloomberg-ն ածխի գների աճը կապում Է գլոբալ շուկայում վառելիքի դեֆիցիտի հետ:

Միեւնույն ժամանակ հուլիսին Եվրոպային մատատակարարման ածխի խմբաքանակն ուրբաթ օրը վաճառվել Է մեկ տոննայի դիմաց 421 դոլարով, ինչը պատմական առավելագույնն Է այդ տարածաշրջանի համար, նշում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am