Թուրքիայի նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին

Armenpress 12:20, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլահիյանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ պայմաններում: 

Ընդունելությանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am