Բուլղարիայի վարչապետը հայտնել է 70 ռուս դիվանագետի՝ երկիրը լքելու մասին

Armenpress 20:47, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը  հայտարարել է, որ հուլիսի 3-ին 70 ռուս դիվանագետ կարտաքսվի  երկրից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է բուլղարական ազգային հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր այն ռուսների արտաքսման մասին, որոնք, ըստ նրա, աշխատել են հատուկ ծառայություններում և դիվանագիտական գործունեությունն օգտագործել են որպես քողարկող միջոց:

Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am