Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Armenpress 16:43, 11 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և շնորհավորել նրան ծննդյան 50-ամյակի առիթով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am