Մեկնարկել է «Լավագույն գրադարան» մրցույթը

Armenpress 17:22, 11 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

«Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս փուլով. *Հայտերի ընդունում * Հայտերի քննարկում և գնահատում *Արդյունքների ամփոփում *Մրցանակների հանձնում

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

«Լավագույն համայնքային գրադարան» «Լավագույն մարզային գրադարան» «Լավագույն նորարար գրադարան» «Լավագույն գիտակրթական գրադարան» «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «lavaguyngradaran@gmail.com» հասցեին մինչև 2022թ. օգոստոսի 31-ը ներառյալ: Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայացվում է «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am