«Շիրակ»-ը մարզչական շտաբում նոր մասնագետ ունի

Armenpress 18:00, 17 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը մարզչական շտաբում նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ» ՖԱ-ի մարզչական կազմը համալրել է Էդգար Թորոսյանը` որպես ավագ մարզիչ:

36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից:  Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am