Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ ֆորմատով

Armenpress 14:27, 19 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախագահների փակ ֆորմատով բանակցությունները տևել են մեկուկես ժամ և երկկողմ պատվիրակությունների ներկայությամբ։

Թեհրան մեկնած թուրքական պատվիրակության կազմում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am