Հուլիսի 19-26-ը տեղի է ունենում բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումը

Armenpress 18:24, 19 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:

Ըստ աղբյուրի՝ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am