Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը

Armenpress 14:23, 20 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան (նստավայրը՝ Աթենք): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել:Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ:Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am