Քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց մանրամասները

Armenpress 11:20, 21 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այդ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո: Պետությունը 348 մլն դրամ է տրամադրում պայմանով անցկացված մրցույթի հաղթողին, որպեսզի քաղաքացիական դատավարությունը թվայնացվի:

«Թվայնացում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել: Կարող են նաև դատական քննություններն անցնել օնլայն, առանց մարդկանց, փաստաբանների դատարան այցելելու»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Այս մոտեցումը հետագայում լինելու է նաև վարչական, քրեական դատավարության դեպքում:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am