Աշխատատեղերը հունիսին ավելացել են 8000-ով. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել

Armenpress 20:52, 21 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունիսին աշխատատեղերի թիվը կազմել է 681,050, ինչը մայիսի նկատմամբ ավելացել է 8000-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»,-նշել է նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am