ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան

Armenpress 15:42, 22 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը կժամանի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի առաջիկա այցի հետ կապված որոշում է ստորագրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Ինչպես նշված է վարչապետի որոշման մեջ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը:

Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության այցի հետ կապված ՀՀ վարչապետը մի շարք գերատեսչությունների հանձնարարականներ է տվել:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am