ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կամրապնդվի

Armenpress 12:36, 23 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am