«Բարսելոնա»-ն հերթական «Էլ կլասիկո»-ում հաղթեց «Ռեալ»-ին նվազագույն հաշվով

Armenpress 10:10, 24 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական երկու գրանդ ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա Լիգայի մեկնարկից առաջ թիմերը միմյանց հետ մրցեցին ընկերական մրցաշարի շրջանակներում:

«Էլ Կլասիկո»-ում այս անգամ հաղթեց կատոլանական «Բարսելոնա»-ն` նվազագույն առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը խաղի 27-րդ րոպեին խփեց Ռաֆինյան:

«Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում էր նաև Մյունխենի «Բավարիա»-ից նոր «Բարսելոնա»-ն տեղափոխվեց հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Ավելի վաղ «Բարսելոնա»-ն ևս մեկ ընկերական խաղում հաղթել էր Մայամիի «Ինտեր»-ին: «Ռեալ»-ը հաջորդ խաղը կանցկացնի մեքսիկական «Ամերիկա»-ի, իսկ «Բարսելոնա»-ն` Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am