Էրլինգ Հալանդից 12 րոպե է պահանջվել «Մանչեսթեր Սիթի»-ում առաջին իսկ խաղում գոլ խփելու համար

Armenpress 10:45, 24 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է Մյունխենի «Բավարիա»-ին, իսկ «քաղաքայինների» միակ գնդակը նոր թիմում առաջին իսկ խաղում խփել է Էրլինգ Հալանդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Գրին-Բեյ քաղաքում կայացած ընկերական խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն նվազագույն հաշվով հաղթել է գերմանական «Բավարիա»-ին: Հանդիպման 12-րդ րոպեին խաղի միակ և հաղթական գնդակը խփել է նոր-նոր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Հալանդը: Վերջինս մասնակցել է հանդիպման միայն առաջին կեսին:

Հուլիսի 30-ին «Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում կմրցի «Լիվերպուլ»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am