«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է ավարտել  ընկերական հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ

Armenpress 15:23, 24 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկից առաջ թիմերը շարունակում են ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվել Պրեմիեր լիգային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Ալաշկերտ»-ը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` մրցելով ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին: Մրցաշարի անդրանիկ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Լեռնային Արցախ»-«Վան», «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ», ԲԿՄԱ-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am