Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Armenpress 17:12, 25 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/, Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհը միմյանց է կապում Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը։

Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am