Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պերուի նախագահին

Armenpress 15:25, 28 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պերուի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Հավատացած եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք կառուցել առավել հավակնոտ և առարկայական օրակարգ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am