Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են նաև Տոնաշենի ուղղությամբ. Արցախի ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Armenpress 15:20, 28 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքի առնչությամբ:

«Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am