Թաիլանդը շահագրգռված է ռուսաստանյան էներգակիրների գնմամբ. դեսպան

Armenpress 12:19, 2 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդը շահագրգռված Է ռուսաստանյան հանգուցային ինդուստրիաների արտադրանքների ներմուծմամբ, այդ թվում՝ պարարտանյութերի եւ Էներգակիրների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանում Թաիլանդի Թագավորության դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը:

«Մենք շահագրգռված ենք ռուսաստանյան հանգուցային ինդուստրիաների արտադրանքների ներմուծմամբ, օրինակ՝ պարարտանյութերի եւ Էներգակիրների»,-ասել Է Վոնգսինսավատը:

Նրա խոսքով՝ Թաիլանդը հատկապես հետաքրքրված Է ցածր ածխածնային տեխնոլոգիաներով, քանի որ դրանք հաջողությամբ լրացնում են «Կենսացիկլականաչ տնտեսական մոդելի» նպատակները, որի նախաձեռնող են հանդես գալիս Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրները: «Թաիլանդն այժմ նախագահում Է կազմակերպությունում, իսկ Ռուսաստանը դրա անդամ Է»,-հավելել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am