Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ՌԴ-ից գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարելու մասին

Armenpress 21:25, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Թուրքիա ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարում սկսել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«Քննարկվել են Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումները, որոնք բավական մեծ ծավալով մատակարարվում են՝ տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են այն մասին, որ մենք սկսում ենք մասնակիորեն գազի մատակարարում և ռուբլիով վճարում», - ասել է Նովակը լրագրողներին։

Նա նշել է,որ խոսել են ազգային արժույթների անցնելու մասին աստիճանաբար, եւ առաջին փուլում մատակարարումների մի մասը կվճարվի ռուսական ռուբլով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am