ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պետդեպին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ու կանխել հետագա կոտորածները

Armenpress 11:15, 6 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պետք է օգտագործի իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի դեմ իրականացված հարձակումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնությունը հերթական անգամ խախտելու համար: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ իրականացրած հարձակումների համար ու կանխելու հետագա կոտորածները»,- «Թվիթեր»-ի էջում նշել է Շակովսկին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am