Սպիտակ տան դիմաց կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է երեքի

Armenpress 12:17, 6 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Սպիտակ տան դիմաց ուժեղ կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է NBC4-ը՝ նշելով, որ ևս մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում:

Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է:

Կայծակի հետևանքով զոհվել են 29-ամյա մի տղամարդ, ինչպես նաև 76-ամյա Ջեյմս Մյուլլերն ու 75-ամյա Դոնա Մյուլլերը, ովքեր Վաշինգտոն էին եկել՝ տոնելու ամուսնության տարեդարձը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am