Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով. 15-ի ձեռքբերման մրցույթը կայացել է

Armenpress 11:34, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ 15 տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթը արդեն իսկ կայացել է, հաղթողը կա:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց ևս 15 տրոլեյբուսի ձեռքբերման հայտ ներկայացնել:

«51 տրոլեյբուսից 30-ը փոխենք, կարծում եմ, լավ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց քաղաքապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am