Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Armenpress 13:56, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 8-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Ըստ աղբյուրի՝  շրջանների զգալի մասում օգոստոսի 8-ին, օգոստոսի 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Արցախում օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am