ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Armenpress 18:21, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ռեժիսոր Կարեն Շահնազարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար «Մոսֆիլմ կինոկոնցեռն» ձեռնարկության գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով»,-ասված է փաստաթղթում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am