ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

Armenpress 19:16, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, ուղևորություն և ելույթ չի նախատեսվում»,-ասել է նա:  

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի Նյու Յորքում, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը, սեպտեմբերի 20-ից 26-ը։ Ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ռուսական պատվիրակությունն այս տարի կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am