Փրկարարներն օգնության են հասել անտառում մոլորված աշակերտներին և նրանց ուղեկցողներին

Armenpress 19:40, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պարզվել է՝ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել  են Ենոքավան գյուղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am