ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի օգնություն

Armenpress 21:10, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն, այսպիսով` փետրվարից Վաշինգտոնի բյուջետային աջակցությունը կհասնի 8,5 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Միջազգային զարգացման գործակալությանը:

«ԱՄՆ-ը ևս 4,5 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Համաշխարհային բանկի միջոցով օգնությունը Կիևին կտրամադրվի տրանշների տեսքով, օգոստոսին Ուկրաինան կստանա 3 մլրդ դոլար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am