Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր

Armenpress 09:53, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մասնակցել վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը:

Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:

Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 6 մարզիկով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am