Չինաստանը ներսից. Տերակոտե բանակը

Armenpress 11:12, 9 Օգոստոս, 2022

ՍԻԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի այցեքարտերից մեկը Շանսի նահանգի մայրաքաղաք Սիան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տերակոտե բանակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերակոտե բանակը  չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8000 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանումն է:

Արձանիկները թաղվել են Ցին դինաստիայի առաջին կայսր Ցինի հետ: Ավանդության համաձայն՝ արձանները թաղելու նպատակն այն է եղել, որ դրանք պետք է ուժ հաղորդեին կայսերը և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։

Անձանիկների համախումբը հայտնաբերվել  և թանգարանի է վերածվել 1975 թվականին: Թանգարանում առկա են 8000-ից ավելի գտածո-արձանիկներ, որոնցից ոչ մեկը չի կրկնում նախորդին:

Լուսանկարները` Վարվառա Հայրապետյանի

1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ -ի 11-րդ համագումարի ժամանակ Տերակոտե բանակը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես «Ցին դինաստիայի առաջին կայսեր դամբարանի» համալիրի մի մաս։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am