Զելենսկին, Երմակը եւ Կուլեբան տեսակապով զրուցել են Բիլ Քլինթոնի հետ

Armenpress 11:58, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա դիվանատան ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակապով զրույց են վարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի եւ անձնախմբի հետ տեսահանդիպում անցկացրեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի հետ»,- օգոստսի 9-ին գրել Է Երմակը իր Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հավելել Է, որ Զելենսկին շնորհակալություն Է հայտնել Քլինթոնին «Ուկրանիայի անձնական աջակցության համար» նրանից եւ Հիլարի Քլինթոնից, ինչպես նաեւ քննարկել Է Զապորոժիեի ատոմակայանի շուրջն ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am