Իրանն ստացել Է առաջին տվյալները «Խայամ» արբանյակից. IRNA

Armenpress 13:48, 9 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմն ստացել Է առաջին տվյալներն իր «Խայամ» արբանյակից, որն արձակվել Է Բայկոնուր տիեզերակայանից ռուսական տանող հրթիռի միջոցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը:

Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է հեռաչափության տվյալներին, որոնք ստացվել են Իրանի տիեզերական գործակալության վերգետնյա կայանների կողմից: Օգոստոսի 9-ին ավելի վաղ «Ռոսկոսմոսը» հայտնել Է, որ Երկրի հեռավորական զոնդման իրանական «Խայամ» տիեզերական ապարատը հաջողությամբ նպատակային ուղեծիր Է դուրս բերվել Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկած ռուսական «Սոյուզ-2.16» տանող հրթիռի եւ «Ֆրեգատ» թափառքային բլոկի միջոցով:

Ապարատը նախատեսված Է գիտական հետազոտությունների, կապի միջարբանայակային կապուղիների տեխնոլոգիաների մշակման, Էլեկտրամագնիսական ճառագայթումների մակարդակի չափման, Երկրի հեռավորական զոնդման եւ բնապահպանական իրավիճակի դիտազննման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am