«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻ նախարարին

Armenpress 14:55, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։

Ալեքսեյ Մելնիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձնահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում համատեղ իրականացնել թե գործնական, թե կրթական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովը «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին պարգևատրել է մեդալով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am