«Ձյունե թագուհին». կախարդական շոու՝ համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդների մասնակցությամբ

Armenpress 17:45, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը և Ticketon.am-ը օգոստոսի 26-ին և 27-ին ներկայացնում են «Ձյունե թագուհին» կախարդական սառցե շոուն՝ համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կայի ու Գերդայի անմահ պատմությունը ընկերության և հավատարմության, խիզախության և նվիրվածության մասին է, որը հերթական անգամ կհիշեցնի՝ իսկական ընկերությունն ու անկեղծ սերը կարող են հալեցնել անգամ ամենասառած սիրտը:

Այս գունագեղ ներկայացումը անմոռանալի հույզեր ու հեքիաթային տրամադրություն կնվիրի ինչպես ամենափոքր հանդիսատեսին, այնպես էլ նրանց ծնողներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am