Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ

Armenpress 19:19, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Oգոստոսի 9-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քոնյայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարին»,- նշված է հաղորդագրության մեջ:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ  արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am