Կատարում ՀՀ դեսպանն ու օրենսդիր մարմնի փոխխոսնակը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր

Armenpress 15:20, 10 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի օրենսդիր մարմնի՝ Մաջլիս ալ-Շուրայի /խորհրդատվական խորհուրդ/ փոխխոսնակ Տկն․ Համդա Բինթ Հասան բն Աբդալռահման ալ-Սուլեյթիի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Կատարում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am