Հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հրամանատարական հավաք- պարապմունքներ

Armenpress 16:50, 10 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

           

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am