Բաթումում կանցկացվի երիտասարդության փառատոն

Armenpress 16:59, 10 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին սեւծովյան Բաթում քաղաքում երիտասարդության փառատոն կանցկացվի Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Երիտասարդության միջազգային օրն ամեն տարի նշվում Է օգոստոսի 12-ին: Տոնը սահմանվել Է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից՝ ժամանակակից հասարակության մեջ երիտասարդության հանգուցային դերի ընդունման համար: Միջոցառումները Բաթումում անցկացվելու Է ութոտնուկի ձեւ ունեցող նշանավոր շենքի տարածքում:

Փառատոնի հյուրերին սպասում Է կենդանի երաժշտություն, ատրակցիոններ, ինստալյացիաներ, սպորտային ակտիվություններ եւ այլն: Միջոցառմանը ելույթ կունենան LOUDSPEAKERS եւ BEDFORD FALLS վրացական խմբերը, ինչպես նաեւ դիջեյներ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am