Արցախի նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Armenpress 18:44, 10 Օգոստոս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է  անհայտ  կորած զինծառայողների մի խումբ հարազատների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին: 

Հանդիպմանը մասնակցել է Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am