Սիրիական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհն Իդլիբի նահանգի արեւելքում

Armenpress 10:03, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկներն օգոստոսի 10-ին դիմագրավել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հարձակումն Իդլիբի ահանգի արեւելքում: Ինչպես հաղորդել Է SANA  գործակալությունը, 25 օտարերկրացի վարձկաններից բաղկացած հրոսակախումբը փորձել Է Նեյրաբի շրջանից անցնել Ջուբաս ավան, որտեղ գտնվում Է կռավարական ուժերի ճամբարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիրիացի զինծառայողները մարտի են բռնվել ահաբեկիչների դեմ եւ կորուստներ հասցրել նրանց,- նշում Է գործակալությունը:- Հակառակորդը նահանջել Է եւ այլեւս չի փորձել գրոհել»: ՍԱՆԱ-ն նշում Է, որ գրոհայինների զինված հարձակումներն զգալիորեն հաճախացել են Սիրիայի հյուսիս - արեւմուտքում: Օգոստոսի 8-ին սիրիական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների շփման գծում, որոնց աջակցում Է Թուրքիան, սպանվել Է երեք ահաբեկիչ: Հուլիսի 26-ին սիրիական բանակի հրետանին ի պատասխան հակառակորդի սադրանքի հարվածներ Է հասցրել թուրքամետ ուժերին Դեյր Սեմանի շրջանում եւ Աազազ սահմանամերձ քաղաքի շրջակայքում, ինչպես նաեւ Ջեբել Աքրադ եւ Ջեբել Քաբբանի լեռնային տեղանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am