Շվեյցարիան պատրաստ Է Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանում

Armenpress 11:33, 11 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնը պատրաստակամություն Է հայտնել Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է SRF հեռուստառադիոհեռաարձակող ընկերությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին:

«Ուկրաինան ցանկություն Է հայտնել, որպեսզի Շվեյցարիան իր շահերը ներկայացնի Ռուսաստանի տարածքում: Այդ կապակցությամբ բանակցություններն ավարտվել են: Այս պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելու համար Ռուսաստանը պետք Է հայտնի իր համաձայնությունը»,-հայտարարել Է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաեւ նշել Է, որ  Շվեյցարիան վաղուց Է պատրաստակամություն հայտնել երկրների միջեւ միջնորդ դառնալու համար:

«Շվեյցարիան պատրաստ Է ընդունող կողմի դեր խաղալ բանակցություններում եւ հանդիպումներում… եւ փորձագիտական մակարդակով գիտելիքներին հաղորդակից դարձնել պոտենցիալ բանակցություններում»,-պարզաբանել Է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ազդարարել Է Շվեյցարիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններն ավարտվելու մասին եւ ծանոթացրել համաձայնագրի պարամետրերին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am