Կարճաղբյուրում կազմակերպվել է լողափնյա ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար

Armenpress 11:50, 11 Օգոստոս, 2022

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ Սեւանա լճի մերձափնյա տարածքում անցկացվեց  լողափնյա ֆուտբոլի մինչեւ 13 տարեկան դպրոցականների մարզային  մրցաշար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել են  Սեւան, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս համայնքների հավաքական թիմերը: Հաղթող է ճանաչվել Վարդենիսի հավաքականը, որն էլ նվաճել է ՀՖՖ գավաթը։ 2-րդ եւ 3-րդ  մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  Մարտունու եւ  Սեւանի թիմերը։

Պարգեւատրման արարողությանը մասնակցել է Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am