Լանջաղբյուրի 50 տնտեսության ջրամատակարարումը բարելավվել է

Armenpress 11:58, 11 Օգոստոս, 2022

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում  նորացվել է խմելու ջրագծերից մեկի շուրջ 100 մետրանոց հատվածը, որի շնորհիվ բարելավվել է թաղամասի 50 տնտեսությունների ջրամատակարարումը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մետաղյա հին եւ քայքայված խողովակները փոխարինվել են պոլիէթելենային նոր խողովակներով: Կատարված աշխատանքների արդյունքում  ներքին ցանցում ոչ միայն վերացել են կորուստները, այլ նաեւ ապահովվել է միանգամայն որակյալ ջրամատակարարում։

Աշխատանքներն իրականացվել են  Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am