Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Աստվածածնի Վերափոխման տոնը. կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն

Armenpress 12:05, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am