Ջրափրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել Սևանի ափ

Armenpress 20:14, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացիներ լողալով հեռացել են ափից  մոտ 70 մետր և չեն կարողանում վերադառնալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Ե․-ին (ծնված 1970 թ․) և Ն․ Ե․-ին (ծնված 1997 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am